Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Անհաս երեխաների Ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացումը

Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին հաշվով 2,5-3 սմ։

 

Կյանքի առաջին 2 ամիսներին գլխի շրջագիծը միջին հաշվով 3-4 սմ-ով գերազանցում է կրծքավանդակի շրջագիծը։ Մեկ տարեկանում, կախված անհասության աստիճանից, գլխի շրջագիծը հասնում է 43-46 սմ, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 41-46 սմ։ Հայտնի է, որ հասուն նորածինների մարմնի զանգվածը կրկնապատկվում է կյանքի 3-4 ամիսներին և եռապատկվում՝ 1 տարեկանում։ 2-3,5 ամսականում անհաս երեխաների մարմնի զանգվածը կրկնապատկվում է։ 3 տարեկանում անհաս երեխայի զանգվածը և հասակը մեծ մասամբ մոտենում է հասուն նորածինների համապատասխան ցուցանիշներին։ Անհաս երեխայի ֆիզիկական զարգացման հարցերում արագ կողմնորոշման համար կարելի է օգտվել հետևյալ կանոնից։ Եթե երեխան անհաս է 1 ամսով, ապա նրա մարմնի զանգվածն ու հասակը մոտենում են հասուն երեխայի համապատասխան ցուցանիշներին 1-1,5 տարեկանում, 2 ամսով՝ 2-2,5 տարեկանում, 3 ամսով՝ 3-4 տարեկանում։

Անհաս երեխաները, հասուն երեխաների համեմատությամբ, որոշ չափով ետ են մնում հոգեշարժողական զարգացման տեսակետից։ Նրանց տեսողական և լսողական կենտրոնացումը, ձեռքերի նպատակասլաց շարժումները, նստելու, կանգնելու և քայլելու ունակությունները 0,5-2 ամիս ավելի ուշ են զարգանում։ Սկսում են խոսել մի քանի ամիս ուշացումով։ Ներարգանդային գոյության անբարենպաստ պայմանները, պտղի երկարատև հիպոքսիան, ծնվելուց հետո հեմոդինամիկ և նյութափոխանակության խանգարումների ոչ ժամանակին կարգավորումը, հիպոգլիկեմիայի վիճակները բացասաբար են անդրադառնում անհաս երեխաների հոգեշարժողական զարգացման վրա։ Երբեմն առաջանում է ուղեղային սպաստիկ պարապլեգիա, հնարավոր են հեմիպարեզնեո, օլիգոֆրենիա։ Անհրաժեշտ է նաև նշել, որ անհաս երեխաների մեծ մասը զարգանում է լիովին նորմալ ու դառնում հասարակության լիարժեք անդամներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ